Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Գրոսին հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ն դեմ չէ Իրանի միջուկային ծրագրին, բայց որոշ վերապահումներ ունի

Գրոսին հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ն դեմ չէ Իրանի միջուկային ծրագրին, բայց 
որոշ վերապահումներ ունի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) դեմ չէ Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը, բայց Թեհրանը պետք է կատարի համապատասխան պարտավորությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Իրանը միակ միջուկային զենք չունեցող երկիրն է, որն ուրանը հարստացնում է նման շատ, շատ բարձր մակարդակով, որը մոտ է զինագործականին... Ես չեմ ասում, որ նրանք միջուկային զենք ունեն, ասում եմ, որ սա զգայուն հարց է», - հայտնել է նա The National թերթին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում:

Գրոսին նշել է, որ Թեհրանի միջուկային ծրագիրը «սլանում է առաջ՝ շարժվելով դեպի հավակնոտ նպատակներ»։

«Մենք դրա դեմ ոչինչ չունենք: Բայց մենք ասում ենք, որ միջազգային վերահսկողական մարմնի՝ ՄԱԳԱՏԷ-ի հասանելիությունը պետք է համաչափ լինի այդ գործողություններին», - շարունակել է Գրոսին:

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հիշեցրել է, որ Իրանը Միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակից է և պետք է կատարի համապատասխան պարտավորությունները։

Գրոսիի խոսքով`Իրանը նախկինի նման թույլ չի տալիս իր օբյեկտներ ՄԱԳԱՏԷ-ի որոշ տեսուչների մուտքը՝ ելնելով ազգային պատկանելությունից:

«Դա դեմ է մեր աշխատանքի ոգուն։ Դա շատ, շատ անարդյունավետ է», - նշել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը:

Ըստ ՄԱԳԱՏԷ-ի՝ դեկտեմբերի զեկույցի, որի մասին գրել էր  Reuters գործակալությունը, Իրանն ուրանի հարստացման տեմպերը հասցրել է 60 %-ի՝ ամսական 3 կգ-ից 9 կգ-ի։ ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով՝ Իրանը հարստացման տեմպերն սկսել է արագացնել նոյեմբերի վերջից։ Խոսքը երկու միջուկային օբյեկտների մասին է, որոնք գտնվում են Նաթանզում և Ֆորդոյում։ Իր հերթին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ժխտել է ՄԱԳԱՏԷ-ի պնդումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]