Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ՍԱՏՄ-ն քայլեր է ձեռնարկել ներմուծման թույլատվություններն էլեկտրոնային դարձնելու համար

ՍԱՏՄ-ն քայլեր է ձեռնարկել ներմուծման թույլատվություններն էլեկտրոնային 
դարձնելու համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը քայլեր է իրականացնում փաստաթղթաշրջանառության թվայնացման ուղղությամբ, որի արդյունքում ներմուծման համար տրամադրվող սերտիֆիկատները էլեկտրոնային են դառնալու:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՍԱՏՄ սահմանային պետական վերահսկողության համակարգման բաժնի պետի տեղակալ Մեսրոպ Գրիգորյանն՝ անդրադառնալով  2023 թվականի մարտի 1-ից «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակում ներդրված «Թույլատվական փաստաթղթեր» համակարգում գործարկված ՍԱՏՄ ենթահամակարգի առանձնահատկություններին:

«Հիմա այս համակարգով թույլատվությունն արդեն մաքսային մարմնի համար բավարար է, որ բեռը ձևակերպվի: Ընդհանրապես, թվայնացման առումով ՍԱՏՄ-ն այժմ լուրջ քայլեր է իրականացնում: Մեր սերտիֆիկատներն արդեն էլեկտրոնային են դառնալու»,-մանրամասնեց Գրիգորյանը:

Նրա տեղեկատվությամբ՝ ներկայում Ռուսաստանի Դաշնության հետ ակտիվ համագործակցություն է իրականացվում էլեկտրոնային համակարգի ինտեգրման ու էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն ունենալու համար, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականի ընթացքում: Այդպիսի համակարգ կգործի նաև ԵԱՏՄ-ի պարագայում:

«Արդյունքում՝ արդեն թղթային սերտիֆիկատ ներկայացնելու կարիքը չի լինի: Այդ նույն էլեկտրոնային թույլատվություններն իրենք տեսնելու են և մեր բեռները բաց են թողնելու»,-պարզաբանեց Գրիգորյանը՝ հավելելով, որ ժամանակի ընթացքում շատ թվային գործիքներ են կիրառվելու, որը ժամանակի պահանջ է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am