Հասարակական

Սոցցանցերում խաբեությամբ գումար հափշտակելու նոր եղանակ է տարածվում․ ՔԿ-ն հորդորում է զգուշանալ

2 րոպեի ընթերցում

Սոցցանցերում խաբեությամբ գումար հափշտակելու նոր եղանակ է տարածվում․ ՔԿ-ն հորդորում է զգուշանալ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սոցիալական ցանցերում, հատկապես՝ օնլայն ծանոթությունների համար նախատեսված «Տինդեռ» հավելվածում, ակտիվորեն տարածվում է խարդախությամբ գումար հափշտակելու նոր եղանակ, որին զոհ են դառնում հիմնականում ազգությամբ ռուս ներկայացող կանանց ու աղջիկների հետ նամակագրությամբ կապ հաստատած ՀՀ քաղաքացի տարբեր տարիքի տղամարդիկ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, մանրամասնելով, որ միասին թատրոն գնալու պատրվակով վերջիններիս առաջարակվում է առցանց եղանակով գնել իրենց նախընտրած ներկայացման տոմսերը։

Այդ նպատակով, ռուս ներկայացած իգական սեռի ներկայացուցիչների կողմից ուղարկվում են ՀՀ-ում գործող թատրոնների կայքէջերի կեղծ հղումներ, որոնցով մուտք գործելով, քաղաքացիները տոմս գնելու նպատակով լրացնում են իրենց բանկային քարտի տվյալներն ու կատարում վճարում։

Արդյունքում, քարտապանից հափշտակվում է ոչ միայն որպես տոմսի արժեք նշված, այլև որոշ դեպքերում՝ նրա հաշվին եղած ամբողջ գումարը։

Նշված դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում այժմ քննվում է համակարգչային տեխնիկայի կիրառմամբ, խաբեությամբ գումար հափշտակելու հատկանիշներով նախաձեռնված 100-ից ավելի քրեական վարույթ։

ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է տոմսեր ձեռք բերել բացառապես թատրոնների պաշտոնական էջերից, օգտվել ոչ թե 3-րդ անձի կողմից ուղարկված, այլ վստահելի վճարային ծառայություններից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում