Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Չինաստանը 20 տարվա մեջ առաջին անգամ կրճատել է այլ երկրներին տրամադրվող վարկերը

Չինաստանը 20 տարվա մեջ առաջին անգամ կրճատել է այլ երկրներին տրամադրվող վարկերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկի տվյալների վերլուծության համաձայն՝ 2022 թվականի վերջին Չինաստանը 20 տարվա ընթացքում առաջին անգամ կրճատել է այլ երկրներին տրվող վարկերը 3%-ով՝ մինչև 182,8 մլրդ դոլար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ընդհանուր առմամբ Չինաստանը կրճատել է 69 երկրների վարկավորումը։ Ընդ որում՝ փոքր երկրների վարկավորումն ամենաշատն է նվազել։ Օրինակ՝ Սալվադորի վարկավորումը նվազել է 40%-ով՝մինչև 300 հազար դոլար, Էրիթրեայինը՝ 33 տոկոսով՝ մինչև 12,8 միլիոն դոլար, Դոմինիկյան Հանրապետությանը՝ 22,2 տոկոսով՝ մինչև 707 հազար դոլար։

Միաժամանակ աճել է 25 երկրի պարտքը Չինաստանին, ամենաշատն աճել է Գայանայի պարտքը՝ 2,2 անգամ՝ հասնելով 520,3 մլն դոլարի։ Միայն երկու երկրներ՝ Իրանը և Ալբանիան 2022 թվականին պարտքի փոփոխություն չեն ունեցել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am