Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Tesla-ն 1,6 մլն էլեկտրամոբիլ է հետ կանչել Չինաստանում

Tesla-ն 1,6 մլն էլեկտրամոբիլ է հետ կանչել Չինաստանում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Tesla ընկերությունն ավելի քան 1,6 միլիոն էլեկտրամոբիլ է հետ կանչում Չինաստանից՝ ծրագրային ապահովման հետ կապված խնդիրների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի շուկայական կարգավորման պետական ​​վարչության հայտարարությունը:

Tesla-ի կողմից ծրագրային ապահովման թարմացումը կիրականացվի հեռավար կերպով․ սա Չինաստանում բնութագրվում է որպես ապրանքի հետկանչ։ Այն կտարածվի 2014-2023 թվականներին արտադրված մեքենաների, մասնավորապես՝ չինական արտադրության Model 3-ի և Model Y-ի, ինչպես նաև ներմուծված Model S-ի և Model X-ի վրա:

Թարմացումն ուղղված է ավտոպիլոտի համակարգի շտկումներին, որի պատճառով արձանագրվել են մի շարք վթարներ։

Բացի այդ, ներկրված 7500 Tesla-ներ դռների կողպման համակարգի հետ կապված խնդիր ունեն։

Tesla-ի բաժնետոմսերի գինը 0,3 %-ով նվազել է հունվարի 5-ի նախնական սակարկություններում:

Tesla-ի երկրորդ խոշորագույն շուկայում այս հետկանչից առաջ ավտոարտադրող ընկերությունը դեկտեմբերին ԱՄՆ-ում հետ էր կանչել ավելի քան 2 միլիոն էլեկտրամոբիլ՝ ավտոպիլոտի համակարգը թարմացնելու համար։ Բացի այդ, ավելի քան 120 հազար ավտոմեքենա հետ էր կանչվել՝ դռների կողպման համակարգի հետ կապված հնարավոր խնդիրների պատճառով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am