Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ռուսթավի քաղաքում տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ առաջին պատվո հյուպատոսի գրասենյակի բացման արարողությունը

Ռուսթավի քաղաքում տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ առաջին պատվո 
հյուպատոսի գրասենյակի բացման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի Ռուսթավի քաղաքում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Վրաստանում Հայաստանի Հանրապետության առաջին պատվո հյուպատոսի գրասենյակի բացման արարողությունը։

v2.jpg (141 KB)

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Վրաստանի ԱԳ նախարարության Հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Գիորգի Տաբատաձեն, նորանշանակ պատվո հյուպատոս Գիորգի Մայսուրաձեն։

v3.jpg (142 KB)

Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորել է Վրաստանում Հայաստանի առաջին պատվո հյուպատոսի գրասենյակի բացումը՝ ընդգծելով դրա գործունեության նշանակությունը հատկապես Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդման և միջհասարակական շփումների առավել ակտիվացման տեսանկյունից։

Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի ԱԳ նախարարության, Ռուսթավիի քաղաքապետարանի և վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։

v4.jpg (124 KB)

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am