Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Զոի Կոնստանդնուպուլուն Հունաստանում ՀՀ դեսպանի հետ հանդիպմանը վերահաստատել է իր կուսակցության անվերապահ աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին

Զոի Կոնստանդնուպուլուն Հունաստանում ՀՀ դեսպանի հետ հանդիպմանը 
վերահաստատել է իր կուսակցության անվերապահ աջակցությունը Հայաստանին և 
հայ ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը դեկտեմբերի 18-ին հանդիպել է Հունաստանի օրենսդիր մարմնում և Եվրոպական խորհրդարանում ներկայացված «Ազատության ուղի» կուսակցության ղեկավար Զոի Կոնստանդնուպուլուի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, բռնի տեղահանված արցախահայերի խնդիրները և միջազգային ատյաններում նրանց իրավունքների բարձրացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցերը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և դրանցում առկա մարտահրավերները։

Հույն խորհրդարանականն անդրադառնալով իր` որպես Հունաստանի խորհրդարանի նախագահ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստան կատարած այցին՝ վերահաստատել է իր կուսակցության անվերապահ աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին և իր պատրաստակամությունը հայտնել վերոնշյալ խնդիրներին լուծումներ տալու նպատակով ջանքեր գործադրել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am