Հասարակական

Լավ պայմաններ հայկական ավիաընկերությունների համար․ՀՀ-ն ու ՌԴ-ն կարևոր համաձայնություն են ձեռք բերել

1 րոպեի ընթերցում

Լավ պայմաններ հայկական ավիաընկերությունների համար․ՀՀ-ն ու ՌԴ-ն կարևոր համաձայնություն են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի և Հայաստանի միջև կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել օդանավակայանային և աերոնավիգացիոն սակագների և վճարների ներդաշնակեցման վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ամփոփելով հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստի արդյունքները։

«Կարևոր համաձայնություն է ձեռք բերվել օդանավակայանների ու աէրոնավիգացիաների գների ներդաշնակեցման վերաբերյալ։ Դա լավ պայմաններ կապահովի հայկական ավիաընկերությունների համար, ինչպես նաև կստեղծվի լավ հիմք զբոսաշրջության զարգացման համար։ Մեր տվյալներով երկու երկրների միջև զբոսաշրջային փոխադարձ այցերն ակտիվորեն աճում են»,- ասաց Օվերչուկը։

Նրա խոսքով՝ ռուսաստանցիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի մշակույթի և պատմության նկատմամբ։

«Այստեղ ուղևորվում է շատ մեծ զբոսաշրջային հոսք։ Այս տարվա ընթացքում ՌԴ-ից շուրջ 850 հազար մարդ է այցելել Հայաստան։ Հայաստանից մոտ 260 հազար զբոսաշրջիկ է եկել Ռուսաստան», - նշեց ՌԴ փոխվարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում