Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Ճապոնիայի հետ հարաբերությունների վատթարացման մասին

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Ճապոնիայի հետ հարաբերությունների 
վատթարացման մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ռուս-ճապոնական հարաբերությունների աննախադեպ վատթարացումը կապված է Ճապոնիայի կառավարության գործողությունների հետ, Մոսկվան հուսով է, որ երկրները կվերադառնան բարիդրացիան և փոխադարձ հարգանքի հիման վրա համագործակցության:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ՌԴ ԱԳՆ-ն այս մասին հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի՝  Մոսկվայում Ճապոնիայի դեսպան Ակիրա Մուտոյի հետ հանդիպումից հետո: 

«Զրույցի ընթացքում ռուսական կողմը ևս մեկ անգամ հիասթափություն է հայտնել վարչապետ Կիշիդայի վարչակազմի վարած ռուսաֆոբ քաղաքականության առնչությամբ, որը հանգեցրել է տասնամյակների ընթացքում ձևավորված երկկողմ կապերի  գրեթե ամբողջական խարխլման: Հարաբերությունների աննախադեպ դեգրադացիան պատասխանատվությունն ամբողջությամբ պատկանում է Ճապոնիայի կառավարությանը»,-հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am