Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայաստանը միջազգային գործընկերներին ներկայացվել է որպես «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջող իրականացման օրինակ

Հայաստանը միջազգային գործընկերներին ներկայացվել է որպես «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջող իրականացման օրինակ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների դպրոցական սննդի միջազգային համագումարը՝ «Դպրոցական սնունդ. ընդհանուր զարգացման վեկտոր» խորագրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, միջոցառմանը Հայաստանը ներկայացրել են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի (ԴՍԵԲ) տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վահան Առաքելյանը։

Ըստ աղբյուրի՝ միջոցառման  նպատակն էր մասնակից երկրների շրջանակում ստեղծել դպրոցական սննդի կազմակերպման ոլորտում փորձի փոխանակման հարթակ, բացահայտել ուսումնական հաստատություններում սննդի որակի և  մատչելիության բարելավման գործում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև անդրադառնալ երեխաների ուսման ու առողջության վրա սննդի ազդեցության վերաբերյալ հետազոտություններին։

«Հայաստանը համագումարում հանդես է եկել ոչ միայն որպես մասնակից, այլև «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջող իրականացման օրինակ։ ԴՍԵԲ հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը ներկայացրել է ծրագրի զարգացման հիմնական ձեռքբերումները և ուղղությունները՝ առանցքային փաստերով, հիմնական բաղադրիչներով, հաջողության պատմություններով: Ներկայացվել է այն ճանապարհը, որը Հայաստանը հաղթահարել է ծրագրի մեկնարկից ի վեր՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցության և Ռուսաստանի Ճյուղային սննդի ինստիտուտի հետ համատեղ։

Դպրոցական ճաշարանների վերանորոգումից, կահավորումից, տաք սննդին անցումից հետո քայլ առ քայլ ծրագրի կառավարումը հանձնվել է ՀՀ կառավարությանը և 2023 թ. հուլիսին ամբողջովին ազգայնացվել: Այսօր ծրագրից օգտվում են ՀՀ բոլոր մարզերի 1000 դպրոցների 100 հազարից ավելի երեխաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը վերահսկում է դպրոցներում ծրագրի իրականացումը, մշակում ճաշացանկեր, մասնագիտական ​​դասընթացներ կազմակերպում ծրագրի շահագրգիռ կողմերի համար:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ համագումարին անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին սնունդով ապահովելու խնդրին: Նշվել է, որ հենց առաջին օրերից լուծվել է տարրական դասարանների երեխաների սննդի հարցը, և այժմ նրանք մյուս աշակերտների հետ միասին տաք և առողջ սնունդ են ստանում:

Որպես համաժողովի արդյունք՝ ամրագրվել է, որ ԱՊՀ երկրները հավատարիմ են մնում դպրոցական սննդի ընդլայնման և շարունակական զարգացման օրակարգին՝ որպես մարդկային կապիտալի զարգացման հզոր գործիք։ Նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ «Դպրոցական սննդի» համագումարի շրջանակում հաջորդ հանդիպումը կազմակերպել 2024 թվականին Մոսկվայում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am