Life

Վահագ Ռաշը երկրպագուներին է ներկայացրել «Գինու համբույրից» երգը

1 րոպեի ընթերցում

Վահագ Ռաշը երկրպագուներին է ներկայացրել «Գինու համբույրից» երգը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ Վահագ Ռաշը երկրպագուների դատին է հանձնել «Գինու համբույրից» ստեղծագործությունը, որի հոլովակն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի խոսքերի հեղինակն Անի Հերունի Սաջյանն է, երաժշտությունը` Վահագ Ռաշի:

«Երգը յուրահատուկ տեղ ունի իմ երգացանկում։ Երբ Անին ուղարկեց խոսքերը, միանգամից հասկացա, որ այն երգ է դառնալու, քանի որ այդ խոսքերում ասես հոգեվիճակս էր ներկայացված։ Երևի բոլորի մոտ լինում են պահեր, երբ փորձում ես միայնակ մնալ ու կտրվել աշխարհից մեկ գավաթ գինու հետ։ Հետո էլ ստեղծվեց երաժշտությունը»,-պատմում է երաժիշտը:

Երգը երկար է մնացել Վահագ Ռաշի երգադարակում. մի օր որոշել է զբաղվել դրա գործիքավորմամբ, որն իրականացրել է Կարեն Արզումանյանը, իսկ երաժշտական մշակումն ու ձայնագրությունը` Սերգեյ Գասպարյանը։

Հոլովակը պատրաստել է Ալյոնա Տոկմանինան։ «Երգի վերնագրի մասին երկար մտածեցի ու ընտրեցի «Գինու համբույրից տարբերակը: Ռաշը կարծում եմ՝ իր լսարանը կհավանի այն, և երգը կդառնա երկրպագուների սիրելի ստեղծագործություններից մեկը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում