Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը կկայանա սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը 
կկայանա սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ նոյեմբերի 30-ին նախատեսված հանդիպումը կկայանա հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Ավելի վաղ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել էր սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել հայ-ադրբեջանական սահմանին։ Այնուհետև հայտնի դարձավ, որ հանդիպման մասին կողմեր պայմանավորվածություն են ձեռք բերել․ այն կկայանա նոյեմբերի 30-ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am