Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայտնի են «The Leader 2023» մրցանակաբաշխության հաղթողները

Հայտնի են «The Leader 2023» մրցանակաբաշխության հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վարկանիշ» ընկերությունը «The Leader 2023» մրցանակաբաշխությամբ բարձր գնահատականի արժանացրեց տնտեսության և գիտության առաջատար ընկերություններին, ականավոր անհատներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ նոյեմբերի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Մրցանակաբաշխության համար հիմք են հանդիսացել «Էմպիրիկա» հետազոտական ընկերության կատարած սոցիոլոգիական հարցումները և փորձագիտական եզրակացությունները։

Միջոցառման անվանակարգերում ներկայացված էին ՀՀ տնտեսության, արդյունաբերության, արտադրության, ՏՏ և մի շարք այլ ճյուղերի առաջատարներ, վերջին տարիներին երկրի զարգացմանը միտված գործունեություն ծավալող ընկերություններ, վաստակավոր գիտնականներ, գործարարներ, հաջողակ և տաղանդավոր անհատականություններ:

Հայաստանյան գիտատեխնիկական ոլորրտում ներդրման և տարիների վաստակի, ռազմարդյունաբերության ոլորտում նշանակալի դերակատարման համար «Էլեկտրոն» և «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերություններին արժանի մրցանակը հանձնեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը:

Ուսումնասիրությունների արդյունքում «Հաշվապահական և հարկային ոլորտում լավագույն ուսումնական կենտրոն» ճանաչվեց Հաշվապահների հայկական ասոցիացիայի ուսումնական կենտրոնը, «Հուսալի և վստահելի ապահովագրական գործակալություն» մրցանակը շնորհվեց «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ին, որպես ՀՀ ազգային և ԵԱՏՄ համապատասխանության առաջատար սերտիֆիկացման մարմին և լաբորատորիա «The Leader 2023» մրցանակի արժանացավ «ԱՐՄՍԵՐՏ» ընկերությունը, բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներ ճանաչվեցին «Յունիքոմփ» և «Լոկատոր» ընկերությունները:

Հանրապետության հարավային՝ Կապանի տարածաշրջանի ռազմավարական նշանակության ճանապարհների կառուցման և սպասարկման համար մրցանակ շնորհվեց «Կապան Ճանշին»-ին, մրցանակի արժանացան նաև անձանային բարձր որակական հատկանիշներով օժտված և սեփական գիտելիքներն ու կարողություններն ի նպաստ երկրի շահերի ծառայեցնող անհատներ՝ տնտեսագետ, գիտնական, գործարար Կարեն Ասատրյանը և «Դայմոնդ սթայլ» ընկերության հիմնադիր տնօրեն, կին առաջնորդ Նարինե Չարչյանը, հարցումների արդյունքում մսամթերքի և կաթնամթերքի արտադրության մեջ առաջատարներն են «Բեկոն» և «Թամարա» ընկերությունները, ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ առաջատարի դիրքում է Երևանի շամպայն գինիների գործարանը, արտադրության մեջ բարձր վարկանիշ ունեցող ընկերություններ ճանաչվեցին խոշոր արտադրողներ «Սարանիստ» և «Օվալ պլաստիկ» ընկերությունները, գնի և որակի լավագույն համադրման արդյունքում «The Leader 2023» ճանաչվեց «Զովք» սուպերմարկետների ցանցը:

Կարևորելով Հայաստան-սփյուռք համագործակցությունն ու աշխարհասփյուռ հայերի անգնահատելի դերը հայաստանյան տնտեսության զարգացման գործում՝ անվանակարգերում ներկայացված էին նաև միջազգային հարթակում խոսուն դերակատարում ունեցող ինչպես հայկական «Beneluxe Vodka», «Villa La Bella» ընկերությունները, այնպես էլ միջազգային կազմակերպություններ, ինչպես աշխարհի ավելի քան 90 երկրում առաջատար Herbalife բալանսավորված սնունդը:

Մրցանակները հանձնելու համար հրավիրված էին ոլորտների առաջատար մասնագետներ՝ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի տնօրեն Անի Օբոսյանը, «Synergy International Systems» կազմակերպության հիմնադիր և նախագահ Աշոտ Հովհաննիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային ծրագրերի վարչության պետ Լուսինե Նահապետյանը և այլք: «Վարկանիշ» ընկերության կողմից կազմակերպվող մեծարման երեկոներն ամփոփվում են հաճելի անակնկալով: Այս անգամ ևս «Էնի վիշ» տուրիստական ընկերությունը ամենահաջողակ հանդիսատեսի համար պատրաստել էր հաճելի անակնկալ՝ ուղևորություն դեպի Իտալիա:

«The Leader 2023»-ը լավագույն հնարավորություն է արժանավույնս գնահատելու հանուն հայրենիքի առաջընթացի գործող կազմակերպություններին և անհատներին, ստեղծելու համագործակցությունների յուրատիպ հարթակ, որտեղ հնարավոր է ներկայացնել սեփական գործունեությունը համապատասխան միջավայրում և գտնել ապագա գործընկերներ:

«The Leader 2023»-ը բովանդակային առումով շարունակում է տարբեր տարիներին «Վարկանիշ» ընկերության կողմից կազմակերպված «Մերկուրի», «Սպառողի գնահատական» մեծարման երեկոների գաղափարախոսությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am