Հասարակական

Ուժեղ քամին վնասներ է հասցրել Գավառ համայնքի տնտեսություններին

1 րոպեի ընթերցում

Ուժեղ  քամին  վնասներ  է հասցրել Գավառ համայնքի տնտեսություններին

ԳԱՎԱՌ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում նոյեմբերի 26-27-ին գրանցված ուժեղ քամիները զգալի վնասներ են հասցրել համայնքի տնտեսություններին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, քամին պոկել և ցած է շպրտել բազմաբնակարան շենքերի տանիքներ, վթարային վիճակ ստեղծել էներգամատակակարման համակարգում, ինչի հետևանքով համայնքի առանձին բնակավայրերում տեղի են ունեցել հոսանքազրկումներ։ Քամին տապալել է նաև 44-օրյա պատերազմում զոհված Յուրա Զախարյանի շիրմաքարը։

Գավառի համայնքապետարանում ձևավորված հանձնաժողովն այս պահին ուսումնասիրում և արձանագրում է քամու պատճառած վնասների չափերը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում