Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ վերանորոգվում են անցած ուստարում ոսկե մեդալակիր ունեցող դպրոցների դասասենյակներ

Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ վերանորոգվում են անցած 
ուստարում ոսկե մեդալակիր ունեցող դպրոցների դասասենյակներ

ԳԱՎԱՌ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ վերանորոգվում և կահավորվում են անցյալ ուսումնական տարում ոսկե մեդալակիր շրջանավարտներ տված մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների մեկական դասասենյակներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանից,  2021-2022 ուսումնական տարում նման հաջողություն արձանագրեց Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցը։ Մարզպետի աջակցությամբ դպրոցին տրամադրվեց երկու էլեկտրոնային գրատախտակ, բարձրացվեց դպրոցի ուսուցչական և վարչական անձնակազմերի աշխատավարձը։

2022-2023 ուսումնական տարում Գեղարքունիքի մարզն  ունեցել  է 7 ոսկե մեդալակիր, որոնցից երկուսը ներկայացնում են  Գավառի Պ.Ղանդիլյանի անվան թիվ 2, մեկական՝ Սարուխանի Ս. Մակարյանի անվան թիվ 1, Գանձակի թիվ 1, Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան, Ծովազարդի միջնակարգ և Գավառի ավագ դպրոցները։

Մարզպետի աջակցությամբ մարզային ենթակայության վերը նշված վեց դպրոցներից արդեն չորսում, ի պատիվ տվյալ դպրոցների մեդալակիր շրջանավարտների,  մեկնարկել են դասասենյակների վերանորոգման ու  կահավորման աշխատանքները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am