Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ակադեմիական քաղաքում կգործեն նաև սպայական և արվեստների ավագ դպրոցներ

Ակադեմիական քաղաքում կգործեն նաև սպայական և արվեստների ավագ 
դպրոցներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվող Ակադեմիական քաղաքում կգործեն նաև ավագ դպրոցներ, օրինակ՝ արվեստների ավագ դպրոց, սպայական ավագ դպրոց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին:

«Ակադեմիական քաղաքում մենք նաև նախատեսում ենք ավագ դպրոցներ ունենալ: Հիմա վստահ գիտենք, որ Ակադեմիական քաղաքում ուզում ենք արվեստների ավագ դպրոց, նաև սպայական ավագ դպրոց ունենալ, որպեսզի այնտեղ ավարտածներն ավելի հեշտությամբ ընդունվեն սպայական և արվեստների համալսարան»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ կառավարության խնդիրն է, որ Ակադեմիական քաղաքում բոլոր բուհերը հագեցած լինեն լաբորատոր սարքավորումներով, Արվեստների համալսարանն, օրինակ, ունենա պատշաճ բեմ, երաժշտական գործիքներ, անհրաժեշտ բոլոր գործիքներն ու տեխնիկան:

Վարչապետը կարևորեց նաև այնպիսի ֆինանսական միջոցներ գեներացնելը, որ բարձրացնեն դասախոսների աշխատավարձերը, դասախոսի աշխատանքի գրավչությունն ու հրավիրեն միջազգային հեղինակություն ունեցող դասախոսների:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am