Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև առաջին հրադադարն ուժի մեջ է մտել

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև առաջին հրադադարն ուժի մեջ է մտել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի ու պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև սկսվել է քառօրյա հրադադարը, որի շրջանակներում օրվա վերջում ազատ կարձակվեն պատանդ պահվող իսրայելցի 13 կանայք և երեխաներ, իսկ պաշարված Գազայի հատված կմտնի հումանիտար օգնություն։ Գրեթե 7 շաբաթ շարունակվող պատերազմի ընթացքում սա առաջին հրադադարն է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրադադարը սկսվել է տեղի ժամանակով ժամը 7։00-ին։ Իսրայելցի պաշտոնյաներից մեկը CNN-ին հայտնել է, որ 13 պատանդների ազատ արձակման դիմաց ազատ կարձակվեն Իսրայելի բանտերում պահվող 39 պաղեստինցիներ։

Հրադադարի հարցում միջնորդ հանդիսացած Կատարի արտգործնախարարությունից հայտնել են, որ առաջիկա 4 օրերի ընթացքում ազատ կարձակվի ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող 50 պատանդ, ինչպես նաև Իսրայելում գտնվող պաղեստինցի տասնյակ բանտարկյալներ։ Առաջին 13 պատանդները Իսրայել կվերադառնան տեղի ժամանակով ժամը 16։00-ին։

Եգիպտոսը հայտարարել է, որ հրադադարի 4 օրերի ընթացքում օրական Գազայի հատված կմտնի 130 000 լիտր դիզել և գազի 4 բեռնատար, ինչպես նաև հումանիտար օգնություն մատակարարող 200 բեռնատար։

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ հրադադարից հետո մարտերը կշարունակվեն․ ըստ նախարարի՝ ռազմական գործողություններն առնվազն ևս 2 ամիս կտևեն։

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը հայտարարել է, որ Գազայի հյուսիսի նկատմամբ վերահսկողությունը երկարատև պատերազմի առաջին քայլն է։

«Մենք պատրաստվում ենք հաջորդ փուլերին», - նշել է Դանիել Հագարին։

Իսրայելը Գազայի հատվածի գնդակոծությունները և ցամաքային գործողությունը սկսել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 240-ին։

Իսրայելական հարվածների ընթացքում Գազայում զոհերի թիվը գերազանցել է 14 000-ը․ նրանց 40 %-ը երեխաներ են։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am