Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Միջեկեղեցական աղոթք Նյու Յորքում՝ Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ. «Հաւատով խոստովանիմ»-ը ընթերցվել է 24 լեզուներով

Միջեկեղեցական աղոթք Նյու Յորքում՝ Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ. 
«Հաւատով խոստովանիմ»-ը ընթերցվել է 24 լեզուներով

ԱՆԹԻԼԻԱՍ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևելյան Հայոց Թեմ կատարած այցելության առիթով և նկատի ունենալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին մասնակցությունը միջեկեղեցական շարժմանը և ունեցած լայն կապերը, Ազգային Առաջնորդարանը միջեկեղեցական աղոթքի արարողություն է կազմակերպեց Նյու Յորքի Սբ Լուսավորիչ մայր եկեղեցու մեջ: Վեհափառ Հայրապետի կողքին արարողությանը մասնակցել են Ամերիկայի Արևելյան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Անուշաւան Արք. Դանիելյանը և Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Թորգոմ Եպս. Տոնոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, միջեկեղեցական աղոթքի մաս են կազմել նաև Նյու Յորքի բոլոր օտար եկեղեցիների ներկայացուցիչները:

«Հաւատացեալներու ներկայութեան տեղի ունեցած եկեղեցական այս արարողութիւնը խոր տպաւորութիւն թողուց ներկաներուն եւ առցանց հետեւողներուն վրայ: Եզակի երեւոյթ էր յատկապէս Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետին «Հաւատով խոստովանիմ» աղօթքի 24 տուներուն ընթերցումը 24 լեզուներով՝ ներկաներուն կողմէ։

Միջ-եկեղեցական աղօթքի աւարտին, առաջնորդ սրբազան հայրը խօսք առնելով՝ հրաւիրեց Վեհափառ Հայրապետը իր պատգամը փոխանցելու: Նորին Սրբութիւնը անդրադարձաւ միութեան ըմբռնումին ու հրամայականին, ինչպէս նաեւ միութեան գործնական արտայայտութիւն տալու միջոցներուն: Ան յատկապէս շեշտեց, որ ներկայ աշխարհին մէջ, երբ քրիստոնեայ հաւատքը վտանգուած է, անհրաժեշտ է մէկ կողմ թողուլ անցեալէն ժառանգուած դաւանական հարցերը եւ միջ-եկեղեցական գործակցութեան ճամբով հասարակաց կեցուածքներ որդեգրել քրիստոնէական հաւատքը վտանգող շարժումներուն նկատմամբ:

Արարողութենէն ետք, եկեղեցւոյ սրահին մէջ տեղի ունեցաւ ընդունելութիւն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am