Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Ալեքսանդր Պետրակովը Ուելսի հետ խաղի արդյունքը կապում է վարպետության պակասի հետ

Ալեքսանդր Պետրակովը Ուելսի հետ խաղի արդյունքը կապում է 
վարպետության պակասի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Ուելսի հետ խաղի արդյունքը կապում է վարպետության պակասի հետ:

«Այո, գրանցած արդյունքը կապված է վարպետության պակասի հետ: Ուելսն ուներ մեկ հնարավորություն և իրացրեց այն: Ես ֆուտբոլիստներից ոչ պահանջ չունեմ: Մեծ ձգտում ունեինք, սակայն ինքնագոլ ստացվեց: Բայց մոռանում ենք ու շարժվում առաջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Պետրակովը:

Վերջինիս խոսքով` Հայաստանի հավաքականը Ուելսի դեմ խաղում կոմպակտ ֆուտբոլ է ցուցադրել, ինչը նորմալ է մի թիմի դեմ, որի ֆուտբոլիստները հանդես են գալիս անգլիական Պրեմիեր լիգայում և այլ բարձրակարգ առաջնություններում:

«Կարող էինք հաղթել այս խաղում: Չեմ ընդունում մեր բախտը չի բերել արտահայտությունը: Այդ բառը իմ բառապաշարում չկա»,-ասաց նա:

Պետրակովն ընդգծեց, որ Ուելսի դեմ հանդիպումն Վարազդատ Հարոյանի այս ընտրական փուլի լավագույն խաղն էր:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Ուելսի հավաքականին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am