Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հունաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար

Հունաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան ԼՂ-ից բռնի 
տեղահանված անձանց համար

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացրել է ՀՀ֊-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը։

Նա մասնավորապես հայտնել է, որ հունական կողմն այսօր Հայաստանի կառավարությանն է հատկացրել չորս  տոննա քաշով հումանիտար բեռ։ Երևան է ժամանել նաև հատուկ մասնագիտացված մարդկանց խումբ՝ բաղկացած հոգեբաններից և սոցալական աշխատողներից, ովքեր հոգեբանական աջակցություն կցուցաբերեն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, ովքեր տուժել են հումանիտար ճգնաժամից։  

«Հունաստանը կանգնած է Հայաստանի կողքին, ինչն այսօր ևս մեկ անգամ ապացուցվում է։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև ասել, որ Հունաստանը մեծապես աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- ասել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։  

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am