Տնտեսություն

ԵԱՏՄ-ում առևտրի ծավալը 2023 թվականին կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ում առևտրի ծավալը 2023 թվականին կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 2023 թվականին, կանխատեսումներից մեկի համաձայն` կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Մոսկվայում Միջազգային մաքսային համաժողովի ժամանակ։

«Կա առանձին կանխատեսում, որ կգերազանցենք 100 միլիարդ դոլարը (խմբ․՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխադարձ առևտրի ծավալը)», - ասել է փոխվարչապետը՝ պատասխանելով լրագրողների հարցին։

Ինչպես նշել է Օվերչուկը, 2022 թվականի վերջին ասոցիացիայի երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը հասել է 84 մլրդ դոլարի: Նրա կարծիքով՝ միության շրջանակներում բարենպաստ պայմաններ են ստեղծվել հինգ երկրների գործարարության փոխգործակցության համար։

Այժմ ԵԱՏՄ-ն բաղկացած է հինգ պետություններից՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում