Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ամփոփվել է «Ավանդական խաղերի գրառումներ ՀՀ Արագածոտնի մարզում» ծրագիրը

Ամփոփվել է «Ավանդական խաղերի գրառումներ ՀՀ Արագածոտնի մարզում» 
ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Ավանդական խաղերի գրառումներ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում» ծրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Ամփոփիչ միջոցառումները կայացել են Երևանի թիվ 104 հիմնական դպրոցում և Օհանյան կրթահամալիրում տեղի ունեցած սեմինար-քննարկումներով:

Ծրագիրն անցկացվել է «Հենք» գիտամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, որի ընթացքում երիտասարդ հետազոտողների խումբը ՀՀ Արագածոտնի մարզի Ուշի, Օհանավան, Թթուջուր, Եղիպատրուշ, Ձորագլուխ համայնքներում իրականացրել է ավանդական խաղերի գրանցումներ: Համայնքների տարբեր տարիքի շուրջ 50 շահառուների շրջանում գրանցվել են 115 բազմաբնույթ խաղեր:

Ծրագրի հարցազրույցներից վերծանվել և առանձնացվել են գրանցված խաղերի պատումները, որոնց հիմքով էլեկտրոնային շտեմարան է կազմվել, իսկ տեսագրված նյութերով պատրաստվել է 6 տեսաֆիլմ, որոնց կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

Գրառված նյութերը՝ համապատասխան դասակարգմամբ և գիտական վերլուծությամբ, ներկայացվել են 2023 թ. հունիսի 20-ին Թալինում տեղի ունեցած «Արագածոտնի պատմամշակութային նկարագիր» խորագրով գիտաժողովում:

Ծրագրի ամփոփումը տեղի է ունեցել վերոնշյալ դպրոցներում, որտեղ 70 աշակերտներ ծանոթացել են գրառված խաղերին, տեղի են ունեցել քննարկումներ և խաղերի գործնական ուսուցումներ:

Ծրագրի նպատակն է նպաստել երեխաների շրջանում խաղերի կենսունակության ապահովմանն ու բակային միջավայրերում կիրառմանը, ինչպես նաև պահպանմանն ու փոխանցմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am