Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Հայրենական առաջին արբանյակն անցել է բոլոր թեստավորումներն ու սպասում է թռիչքին. քննարկում են հաջորդ՝ ավելի բարդ արբանյակի տեսլականը

Հայրենական առաջին արբանյակն անցել է բոլոր թեստավորումներն ու սպասում է 
թռիչքին. քննարկում են հաջորդ՝ ավելի բարդ արբանյակի տեսլականը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված և Hayasat-1 անվանումը ստացած հայրենական առաջին արբանյակն անցել է թեստավորման բոլոր փուլերն ու պատրաստ է SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով տիեզերք թռչելուն: Ընկերությունն այժմ ստեղծում և նախապտարաստում են բոլոր անհրաժեշտ պայմանները, գործիքակազմն ու ընթացակարգերը արբանյակից առաջիկայում տվյալներ ստանալու, մշակելու, հրահանգներ ուղարկելու և թռիչքային գործընթացները կառավարելու համար, ինչպես նաև քննարկում են հաջորդ՝ ավելի բարդ արբանյակի տեսլականը:

IMG_2758 2 Large.jpeg (254 KB)

«Արբանյակը թեստավորման բոլոր փուլերը բարեհաջող է անցել. չգնալու հավանականություն չկա: Մեր կողմից ամենինչ արվել է, որ արբանյակի խափանման ռիսկերը հասցվեն նվազագույնի: Պատրաստվում ենք արբանյակի տված տվյալների ստացման ու մշակման աշխատանքներին: Սրան զուգահեռ՝ սկսել ենք քննարկումներ հաջորդ՝ ավելի բարդ արբանյակի ֆունկցիոնալության վերաբերյալ, որպեսզի հասկանանք՝ ինչ է լինելու հաջորդ ծրագիրը, ինչպիսի շտկումներ են լինելու և ինչ նոր ֆունկցիոնալ կարողություններ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Բազումք»-ի համահիմնադիր և տեխնիկական գծով տնօրեն Հայկ Մարտիրոսյանը: 

2efd9f5a-13b4-46e4-8288-43575f7d2b6e.JPG (189 KB)

Արբանյակը Հայաստանում թեստավորելուց և կապարակնքելուց հետո ուղարկվել է Նիդերլանդների Դելֆթ քաղաքի ISISPACE կենտրոն:  

«Արբանյակը մեր և ISISPACE կենտրոնի աշխատակիցների հետ համատեղ տեղափոխել ենք Նիդեռլանդների օդատիեզերական կենտրոն (NLR), որտեղ և անցել է թեստավորումը: Հետո այն նորից տեղափոխվել է ISISPACE, որտեղ կատարվել է արբանյակի ինտեգրացիան տեզերքում այն հրթիռից դուրս հրող և ուղեծիր հանող սարքի հետ։ Այս գործըթացն իրականցվել է այլ երկրների արբանյակների հետ միաժամանակ: Դրանք բոլորը առաջիկայում ամրացվելու են Falcon-9 հրթիռին և արձակվեն տիեզերք»,- մանրամասնեց Մարտիրոսյանը: 

IMG_2662 2 Large.jpeg (261 KB)

Այժմ արբանյակը բերված է նախաթռիչքային վիճակի և հրթիռի տիեզերք հանող հատուկ սարքի մեջ սպասում է թռիչքին:

Հոկտեմբերի 13-15 անցկացվող «ԴիջիԹեք» 18-րդ ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն ունեցան  տեսնելու, թե ինչպես է Hayasat-1-ը տիեզերքում բացելու ալեհավաքներն ու ազդանշաններ ուղարկելու Երկիր: 

IMG20231014172508.jpg (5.30 MB)

«Երկրային նմուշը իրական արբանյակի կրկնօրինակն է, որի վրա նախապես մշակվել ու փորձարկվել են բոլոր գործառույթները, հետո միայն, պատրաստվել է թռիչքային նմուշը»,- ներկայցվեց ցուցադրության ժամանակ:

«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ունի վերերկրյա կայանք: Երբ արբանյակն անցնելիս լինի Հայաստանի վերևով, կայանը որսալու է արբանյակի ուղարկած ազդանշանները: Այս կայանքով «Բազումք»-ն արդեն ազդանշաններ է ստացել ֆրանսիական Վերսալի համալսարանի արբանյակից ու փոխանցել նրանց: «Բազումք»-ի համահիմնադիր Ավետիք Գրիգորյանի խոսքով՝ եթե իրենք էլ ուզենան տվյալներ ստանալ Hayasat-1-ից, երբ այն անցնելիս լինի Ֆրանսիայի վերևով, Վերսալի համալսարանը կարող է աջակցել իրենց:

Avetiqsignal-2023-10-16-124815.jpeg (770 KB)

«Տիեզերական ոլորտը երկրի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունի, որովհետև ամենավերջին բարձր տեխնոլոգիաները կիրառվում են տիեզերքում ու գաղտնիք չէ, որ տիեզերքի տնտեսական շուկան էլ խոստումնալից է: Ես հույս ունեմ, որ Հայաստանը իր տեղը կգտնի այդ շուկայում: Հայաստանում տիեզերական ոլորտի մեծ ներուժ կա: Տիեզերական ոլորտում մինչև հիմա գործունեություն չի եղել, եթե չհաշվենք Խորհրդային միության տարիները: Կարող ենք ասել, որ ոլորտը 0-ից է սկսում։ Կարծում եմ, որ պոտենցիալ կա ու պետք է զարգացնել»,- նշեց Հայկ Մարտիրոսյանը:

IMG20231014155737.jpg (6.07 MB)

«Բազումք»-ն ու CSIE-ը սեպտեմբերին դրամահավաք են սկսել, որի նպատակն է և՛ հանրությանն իրազեկել իրենց նախագծի մասին, և՛ միջոցներ հայթայթել հետագա աշխատանքների համար։ Դրամահավաքը դեռ շարունակվում է:  

Նոյեմբերի վերջին Hayasat-1-ը Falcon 9-ով կարձակվի տիեզերք: Իսկ թե ինչպես տիեզերական գաղափարը միավորեց «Բազումք»-ին ու CSIE-ին, և ստեղծվեց Hayasat-1-ը, կարող եք կարդալ «Արմենպրես»-ի անդրադարձում:

«ԴիջիԹեք23»-ն իրականություն դարձավ՝ առաջին անգամ Մերիդիան էքսպո կենտրոն տեղափոխվելով: 120 մասնակից ընկերություն, 40-ից ավելի բանախոս՝ տարբեր միջոցառումներին ներկայացան այս տարվա տեխնոլոգիական ցուցահանդեսին:Ցուցահանդեսը Երևանում անցկացվում է 2006 թվականից: Գլխավոր կազմակերպիչն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (նախկինում գործում էր որպես Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն):

Կարինե Տերտերյան 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am