Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Սևանի ափամերձ գոտիներում մաքրվել է ջրածածկման ենթակա 12 հեկտար անտառային տարածք

Սևանի ափամերձ գոտիներում մաքրվել է ջրածածկման ենթակա 12 հեկտար 
անտառային տարածք

ԳԱՎԱՌ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Սևանի ափամերձ գոտիներում 2023 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում ծառերից, արմատներից, բուսական այլ համակեցություններից «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ուժերով և միջոցներով մաքրվել է ջրածածկման ենթակա 12 հեկտար անտառային տարածք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրեն Կարեն Մնացականյանը, Սևանա լիճը գոտևորող ու ջրածածկման ենթակա անտառային տարածքների մաքրման աշխատանքներն այս տարի  իրականացվել են Վարդենիս համայնքի  Փամբակ, Արեգունի և Դարանակ գյուղերի հատվածներում։ Հոկտեմբերի առաջին կեսի դրությամբ մաքրման աշխատանքներն այս տարածքներում մոտենում են ավարտին, որից հետո դրանք կշարունակվեն արդեն  «Սևան Ազգային պարկ»-ի «Ախթամար» տեղամասում, Ծովագյուղ-Դրախտիկ հատվածում՝ շուրջ 16 հեկտարի վրա։ Անտառմաքրման աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև տարեվերջ։ Մաքրման աշխատանքներն իրականացվել են «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տրամադրության տակ գտնվող 4 միավոր տեխնիկաների օգնությամբ։

Խոսրով  Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am