Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եկել է Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատման և վստահության ամրապնդման ժամանակը․ Սերգեյ Լավրով

Եկել է Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատման և վստահության 
ամրապնդման ժամանակը․ Սերգեյ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև միմյանց ինքնիշխանության ճանաչման հարցը կարգավորելուց հետո Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում վստահության ամրապնդմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հոդվածում, որը կրում է հետևյալ խորագիրը՝ «Միջազգային խաղաղության և կայունության բանալին ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների պահպանումն է՝ ամբողջությամբ և փոխկապակցվածությամբ»:

«Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները իրար միջև կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի հաստատման և վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորակազմը պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան», - գրել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև քննադատել է ԵՄ-ին՝ նշելով, թե Բրյուսելն իր «միջնորդական ծառայությունները պարտադրում է» Հայաստանին և Ադրբեջանին՝ «Վաշինգտոնի հետ միասին ապակայունացում բերելով Հարավային Կովկասում»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]