Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի շարունակումն արդարացում չի ունենա․ Իրանի ԳՇ պետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի շարունակումն արդարացում չի 
ունենա․ Իրանի ԳՇ պետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանի վերջին իրադարձություններին և հայ-ադրբեջանական հարաբերություններին։

Նա նշել է, որ վերջին շաբաթների իրադարձություններով Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը՝ հավելելով, որ բոլոր այդ տարածքներում փոքրամասնությունները պետք է ապրեն խաղաղ և ունենան հավասար իրավունքներ։

Իրանի ԶՈՒ ԳՇ պետի խոսքով՝  Թեհրանը հարգում է և կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը։ 

«Դա այն հարցն է, որ մենք ընդգծել ենք երկու երկրների պաշտոնատար անձանց հետ մեր հանդիպումների եւ բանակցությունների ժամանակ։ Ուստի, մենք հույս ունենք, որ, հասնելով լիակատար խաղաղության, կովկասյան տարածաշրջանը կդառնա խաղաղության եւ վերակառուցման վկան՝ առանց տարածաշրջանի աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական սահմանների փոփոխության։ Դրանից հետո պատերազմի շարունակումն արդարացում չի ունենա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոհամադ Հոսեյն Բաղերիի խոսքերը մեջբերել է mehrnews-ը։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am