Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Շուշի-Լաչին ավտոճանապարհին ռուս խաղաղապահներին պատկանող՝ վառելիքով բեռնված մեքենա է կողաշրջվել. հրդեհվել են հայերին պատկանող մեքենաներ

Շուշի-Լաչին ավտոճանապարհին ռուս խաղաղապահներին պատկանող՝ վառելիքով 
բեռնված մեքենա է կողաշրջվել. հրդեհվել են հայերին պատկանող մեքենաներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Շուշի-Լաչին ավտոճանապարհին ռուս խաղաղապահներին պատկանող վառելիքով բեռնված մեքենան է կողաշրջվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարության հաղորդագրությունը մեջբերում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

«Դեպքի վայրում օպերատիվ իրավիճակի գնահատման ժամանակ պարզվել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբին պատկանող 8 տոննա կշռող «ԿամԱԶ» բենզատարը շրջվել է ճանապարհի եզրին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ վթարի ժամանակ հրդեհվել են հայերի պատկանող Hummer և Mercedes մակնիշի ավտոմեքենաներ, որոնք կայանված են եղել ճամփեզրին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am