Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Այս պահին խնամքի հաստատություններ են տեղափոխվել ԼՂ-ից բռնի տեղահանված միայնակ 5 անձ

Այս պահին խնամքի հաստատություններ են տեղափոխվել  ԼՂ-ից բռնի 
տեղահանված միայնակ 5 անձ

ԳՈՐԻՍ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոռնիձորում տեղակայված վրանային կայանում և Գորիսի կոորդինացիոն կենտրոնում դիմավորում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և ապահովում կենսական անհրաժեշտության առաջնային պարագաներով և սննդով՝ Կառավարության բոլոր գործընկերների հետ համագործակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում  նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ մանրամասնելով բռնի տեղահանված անձանց աջակցության համար տարվող աշխատանքները:

«Մեր դեպքում ոչ միայն պարզապես դիմավորելն է, այլ նաև տեղում հիմնական կարիքներն իմանալն է և խնամքի կարիք ունեցող, հաշմանդամություն ունեցող մարդկանց լրացուցիչ կարիքները բավարարելն է։ Օրինակ՝ եթե միայնակ տարեց է, առանց ծնողի հսկողության կամ ուղեկցության երեխա է, մենք այդ դեպքերը ինքներս են կարգավորում և համայնքի ու մարզպետարանի հետ միասին կազմակերպում ենք այդ մարդկանց խնամքի հաստատություն տեղափոխումը։ Այս պահին խնամքի հաստատություններ ուղեկցել ենք 5 անձի»,- ասաց Ժամակոչյանը։

Նրա խոսքով՝ նախարարությունը բռնի տեղահանված անձանց այլ կարիքները գնահատում է նրանց կեցության պայմաններն ապահովելուց հետո։

Փոխնախարարը նաև նշեց, որ այդ անձանց ցուցաբերվում է հոգեբանական աջակցություն, որը շարունակական բնույթ է կրելու։

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am