Երևանում՝ 11:07,   28 Փետրվար 2024

Ստեփանակերտից քիչ հեռու բենզինի պահեստ է պայթել. ԼՐԱՑՎՈՂ

Ստեփանակերտից քիչ հեռու բենզինի պահեստ է պայթել. ԼՐԱՑՎՈՂ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԻ շարք հայաստանյան լրատվամիջոցներ ու ֆեյսբուքյան օգտարերեր հայտնում են Ստեփանակերտում բենզալցակայանի պայթյունի մասին: Հաղորդվում է բազմաթիվ տուժածների մասին: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց.

«Պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտից դուրս, բայց մոտ քաղաքին: Բենզինի պահեստ է պայթել: Այդտեղից բենզին էին տալիս այն մարդկանց, որոնք ցանկանում էին իրենց մեքենաներով տեղափոխվել Արցախից: Հարյուրավոր մարդիկ են հավաքված եղել, երբ պայթյունը տեղի է ունեցել: Ես չեմ կարող ասել զոհեր կան, թե ոչ, եթե կան, քանիսին են, բայց որ կլինեն, հաստատ: Պարզապես հնարավոր չէ դա արագ ճշտել»,-ասաց Հակոբյանը՝ շեշտելով, որ տուժածներ վստահաբար շատ կլինեն:

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ պայթյունը Ստեփանակերտ քաղաքից մեկ կամ երկու կիլոմետր հեռու է եղել:

«Ես Ստեփանակերտի մյուս ծայրում էի: Պայթյունը շատ ուժեղ էր»,-նշեց Հակոբյանը:

382972882_705481604931344_9047226049630999389_n.jpg (281 KB)

20:18 - ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է.

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։
Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։
Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։
Դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակվի ավելի ուշ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]