Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հայաստանից ՌԴ արտահանման 215 տոկոս աճի 187 տոկոսն ապահովել է վերաարտահանումը

Հայաստանից ՌԴ արտահանման 215 տոկոս աճի 187 տոկոսն ապահովել է 
վերաարտահանումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից Ռուսաստան 2023-ի առաջին կիսամյակում արտահանման շուրջ 215 տոկոս դոլարային աճին զգալի նպաստել  է վերաարտահանումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում 2023 թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը:

Նախարարը նշեց, որ 2023-ի առաջին կիսամյակում շարունակվել է ՌԴ-ից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը:

«2023-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի ՌԴ ապրանքների արտահանման շուրջ 215 տոկոս դոլարային աճին զգալի նպաստում է ունեցել վերաարտահանումը, որը նպաստել է շուրջ 187 տոկոսային կետով, մինչդեռ հայկական ծագման ապրանքների արտահանումը նպաստել է 28 տոկոսային կետով»,-ասաց նախարարը:

Նախարարն անդրադարձավ նաև  Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների թվի աճին՝ նշելով, որ առաջին կիսամյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակը 70 տոկոսով աճել է, որին մեծ նպաստ ունեցել են ՌԴ-ից այցելած զբոսաշրջիկները՝ շուրջ 47 տոկոսային կետով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am