Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Չեմ կարծում, որ պետք է աչք փակենք ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ձախողումների վրա. Փաշինյան

Չեմ կարծում, որ պետք է աչք փակենք ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի 
ձախողումների վրա. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանը կրում է իր բաժին պատասխանատվությունը, սակայն, նաև չպետք է աչք փակել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ունեցած ձախողումների վրա: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ուղիղ եթերում: 

Վարչապետը նկատեց, որ ռուսական մամուլում շատ է խոսվում այն մասին, թե Հայաստանի Հանրապետությունն իր անհաջողությունների համար փորձում է պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա:

«Մենք մեր որևէ անհաջողության համար որևէ մեկի վրա պատասխանատվություն չենք դնում: Կա հստակ 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն, որտեղ Լաչինի միջանցքը պետք է լիարժեք լիներ ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկեր քաղաքացիական բնակչության անվտանգությունը: Եվ մենք հետևողականորեն դեռևս 1.5 տարի առաջվանից սկսել ենք այդ հարցը բարձրացնել, որ գործընթացները ճիշտ ճանապարհով չեն գնում: Մենք մեր բաժին պատասխանատվությունը կրում ենք, սակայն, մյուս կողմից ես չեմ կարծում, թե մենք բոլորս պետք է աչք փակենք այն ձախողումների վրա, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ-ում ունեցել է»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը պատմեց, որ նախորդ տարի ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները Մարտակերտի բնակչին համոզել են, տարել դաշտ, երաշխավորելով անվտանգությունը, ասել են, որ կարող է տրակտորով դաշտը հերկել, սակայն Ադրբեջանի դիպուկահարը սպանել է տրակտորիստին՝ խաղաղապահը կողքին նստած: Ըստ վարչապետի՝ շատ բաներ չեն ցանկացել բարձրաձայնել պարզապես:

«Այս վերջին բռնկումն ինչո՞ւ է տեղի ունեցել: Եթե խաղաղապահները կարող էին հրադադարի շուրջ պայմանավորվել, ինչո՞ւ հարձակումից առաջ չէին կարող պայմանավորվել, որ տեղի չունենա հարձակումը ԼՂ-ի վրա: Ի վերջո, բոլորն ահազանգում էին դրա մասին, մենք էլ ասում էինք, որ ԼՂ-ն շրջափակված է Ադրբեջանի զինտեխնիկայով: Ինչո՞ւ այդ միջնորդական գործունեությունն այն ժամանակ չի արվել: Սրանք հարցեր են, որոնք պետք է պատասխան ստանան»,-ասաց Փաշինյանը:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]