Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ռուսաստանում կթեթևանան հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների հոգսերը

Ռուսաստանում կթեթևանան հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների 
հոգսերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունը պատրաստել է որոշման նախագիծ, ըստ որի՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները կկարողանան միաժամանակ աշխատել և ստանալ խնամքի նպաստ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությանը։

Նախարար Անտոն Կոտյակովի փոխանցմամբ՝ իրենք նման հնարավորություն նախատեսում են տրամադրել նրանց, ովքեր աշխատում են կես դրույքով, հեռավար կամ տնային պայմաններում, հեղինակային պատվերի և քաղաքացիական իրավունքի բնույթի պայմանագրերով, որոնք կապված են աշխատանքի կատարման և ծառայությունների մատուցման հետ, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին։ 

Որոշումը, որը կհեշտացնի հաշմանդամ երեխաների ծնողների գործը, կարող է ուժի մեջ մտնել 2024 թվականի հունվարի 1-ից։ Ռուսաստանում մանկուց հաշմանդամություն ունեցող երեխաներին կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին խնամելու համար վճարումներն այժմ կազմում են 10 հազար ռուբլի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am