Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Վահան գյուղը կունենա շուրջօրյա ջրամատակարարում

Վահան գյուղը կունենա շուրջօրյա ջրամատակարարում

ԳԱՎԱՌ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է խմելու ջրատարի արտաքին ցանց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, Վահանի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 41 միլիոն 192 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է 7 աղբյուրակապի վերանորոգում եւ կառուցում, 2300 մետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցում, ինչի արդյունքում սահմանամերձ Վահան գյուղին մատակարարվող խմելու ջրի քանակը կավելանա շուրջ 20 լիտր վայրկյանի չափով՝ ողջ բնակչության, դպրոցի, մանկապարտեզի, պետական այլ հաստատությունների մշտական ու որակյալ ջրամատակարարումը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսից եւ 2023 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ մոտենում են ավարտին։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am