Քաղաքականություն

Ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերից հետո մենք ավելացրել ենք պարեկների թիվը սահմանի այդ հատվածներում․ Մարկուս Ռիտեր

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերից հետո մենք ավելացրել ենք պարեկների թիվը սահմանի այդ հատվածներում․ Մարկուս Ռիտեր

ԻՋԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին զորքերի կուտակման մասին լուրերի տարածումից հետո Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ուժեղացրել է պարեկությունը սահմանային այդ հատվածներում․ դիտորդներն իրենց աչքով տեսածը հաղորդել են Բրյուսել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

«Երբ եղան ադրբեջանական ուժերի կուտակումների մասին խոսակցություններն ու լուրերը, մենք սահմանի այդ հատվածներում ավելացրեցինք մեր պարեկների թիվը։ Մենք մեր տեսածը պարբերաբար հաղորդել ենք Բրյուսել։ Մենք նաև X-ում գրառումներ ենք արել` կոչ անելով բարելավել իրավիճակը և թուլացնել լարվածությունը։ Կարծես թե, մինչ այս պահը դա աշխատել է»,- նշեց Ռիտերը։

Ռիտերն անդրադարձավ նաև Իջևանում ԵՄ առաքելության օպերատիվ գրասենյակի բացմանը՝ նշելով, որ այն հնարավորություն կտա, որպեսզի դիտորդները օր ու գիշեր պարեկություն իրականացնեն Տավուշի մարզի սահմանային հատվածներում։

«Այսօր մենք Իջևանում բացել ենք Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության գրասենյակը՝ Տավուշի մարզում պարեկություն իրականացնելու համար։ Մինչ այս պահը մենք այս մարզում պարեկությունը իրականացնում էինք Մարտունիի մեր գրասենյակի միջոցով։ Այստեղ հասնելու համար երկար ճանապարհ էինք անցնում, նաև քիչ էր պարեկների թիվը։ Հիմա, այստեղ ունենալով մշտական բազա, մենք կարող ենք օր ու գիշեր պարեկություն իրականացնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով»,- մանրամասնեց նա։

Մարկուս Ռիտերը նաև հայտնեց, որ այս շաբաթվա վերջում կբացեն ԵՄ դիտորդական առաքելության գլխավոր շտաբը Եղեգնաձորում։ «Մեր գլխավոր շտաբը կիսված է՝ մեկը Եղեգնաձորում է, մյուսը՝ Երևանում։ Այսպիսով, ուրբաթ օրվանից մենք Եղեգնաձորում միասնական շտաբ կունենանք։ Ավելի ուշ մենք Եղեգնաձորում նաև օպերատիվ բազա կբացենք՝ Արարատի մարզում՝ Նախիջևանին սահմանակից հատվածներում, պարեկություն իրականացնելու համար»,- ասաց ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը։

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Գեղարքունիքում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց չկա. մարզպետ

Քաղաքականություն

Գեղարքունիքում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց չկա. մարզպետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում