Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Միլանի միջազգային օդանավակայանում Flyone Armenia-ն տոնեց ուղևորափոխադրումների թվով մեկ միլիոնը գերազանցելու իրադարձությունը

Միլանի միջազգային օդանավակայանում Flyone Armenia-ն տոնեց 
ուղևորափոխադրումների թվով մեկ միլիոնը գերազանցելու իրադարձությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Միլան հերթական չվերթից առաջ Միլանի միջազգային օդանավակայանում կայացավ FLYONE ARMENIA ավիաընկերության՝ «միլիոներորդ» ուղևորին շնորհավորելու հանդիսավոր արարողությունը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ավիաընկերության տարածած հաղորդագրությունից, օդանավակայանի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև FLYONE ARMENIA-ի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ ազդարարվեց հայկական ազգային ավիափոխադրողի՝ ուղևորաշարժի նշանակալի ցուցանիշը՝ մեկ միլիոնը հատելու մասին։

Այս կապակցությամբ ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը «միլիոներորդ» ուղևորին՝ Ստանիսլավ Սիմակին, հանձնեց նվեր վաուչերը, որով կարելի  է ձեռք բերել ավիաընկերության երթուղային ցանցի ցանկացած ուղղությամբ տոմսեր երկու անձի համար։

Մատչելի ավիատոմսերով հասանելի ուղևորություններ իրականացնող FLYONE ARMENIA-ն շարունակելու է նոր նշաձողեր սահմանել՝ ընդլայնելով իր թռիչքային աշխարհագրությունը ոչ միայն ուղիղ, այլև տարանցիկ չվերթների հնարավորություն ընձեռելով աշխարհի բազմաթիվ քաղաքներից:

  00002.jpg (694 KB)  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am