Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Նիդերլանդների հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ կոչ անելով վերջ դնել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը

Նիդերլանդների հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ կոչ անելով վերջ դնել 
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում սեպտեմբերի 2-ին հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ բարձրաձայնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման և 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով այնտեղ առաջացած լուրջ հումանիտար ճգնաժամի մասին: 

07777777.jpg (146 KB)

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բողոքի ցույցին մասնակցել են նաև Նիդերլանդների մի խումբ քաղաքական գործիչներ, գիտնականներ, ուսանողներ և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք իրենց ելույթներում պահանջել են իրավասու միջազգային կառույցներից անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կանգնեցնելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանական գործողությունները։

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր Ամստերդամում մասնակցել Լաչինի միջանցքը ապաշրջափակելու պահանջով բողոքի ակցիային։ Իմ խոսքում ընդգծել եմ, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, ցեղասպանություն է, որը սկսվել է դեռ տարիներ առաջ՝ հայկական խաչքարերի, արձանագրությունների, եկեղեցիների և այլնի ավերմամբ ու Ադրբեջանի կառավարության կողմից ատելության հրահրմամբ»,- ցույցից հետո  X- ի (նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է հոլանդացի լրագրող Սոնյա Դահլմանսը։ 

Ցույցի մասնակիցները պարզել էին նաև «Բացեք Լաչինի միջանցքը», «Կանգեցրեք ցեղասպանությունը Արցախում», «Պատժամիջոց սահմանեք Ադրբեջանի դեմ», «Հարգեք Քրեական միջազգային դատարանի վճիռը» պաստառները։

 n2.jpg (333 KB)

n1.jpg (381 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am