Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

«Նոր գիրք»-33/23. Քեշիշյան, Տվեն, Ալ-Քասիմի

«Նոր գիրք»-33/23. Քեշիշյան, Տվեն, Ալ-Քասիմի

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն
 
Գրիգոր Քեշիշյան, «Հանդիպում անցյալի հետ»
367770185_313792684555308_7927725618016934567_n.jpg (326 KB)

Լիբանանից Հայաստան տեղափոխված սովետահայ գրող Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» ժողովածուն ներառում է մի շարք պատմվածքներ և ժամանակին շատ հայտնի ու սիրված «Կտակ» վիպակը: Վիպակը ճակատագրի բերումով ԱՄՆ-ում հայտնված հայի զավակների մասին է, որոնք, տասնամյակներ անց, վերադառնում են Հայաստան՝ այստեղ իրենց ընտանիքի հետ վերամիավորվելու: Ժողովածուում է նաև հայտնի նկարիչ Գառզուի մասին պատմվածքը: Բոլոր ստեղծագործություններում կարմիր թելով անցնում է անցյալի հետ առերեսվելու գաղափարը: Գիրքը լույս է ընծայել «ԴաՎինչի» հրատարակչությունը:

 

Մանկապատանեկան գրականություն
 
Մարկ Տվեն, Թոմ Սոյերի արկածները
372394005_623686119910042_8374537496727308300_n.jpg (631 KB)

Արկածախնդիր Թոմ Սոյերն անընդհատ անախորժություններ է ստեղծում։ Փախչում է դասերից, գնում ընկերների հետ խաղալու և գանձեր որոնելու։ Մի օր, երբ Թոմը ականատես է լինում սպանության, նրա համար լուրջ խնդիրներ են ստեղծվում։ Մի՞թե հանցանքի համար անմեղ մարդ է պատասխան տալու։ Թոմին ու ընկերներին կհաջողվի՞ արդյոք խույս տալ իրական մարդասպանից։ Վերապատումը` Սևիոր Պիրոտայի: Թարգմանությունը` Ռուզաննա Սուքիասյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

 

Փաստավավերագրական գրականություն
Դոկտոր Սուլթան Բին Մուհամմադ Ալ- Քասիմի,  «Կյանքիս վաղ տարիները»
372369930_840157500837916_9058632411001721912_n.jpg (163 KB)

Գիրքը պատմում է մի երիտասարդի մասին, որը մեծացել է հայրենասիրությամբ ու սնվել միասնական ազգային սկզբունքներով, նույնիսկ եթե հայրենակիցների միջև տարաձայնություններ են ծագել: Այդ սկզբունքները ձևավորվել են ժողովրդի հոգում, և նա, հավատարիմ այդ սկզբունքներին, բարդ ու դժվարին ժամանակում ստանձնում է իր ժողովրդի նավը վարելու խիստ պատասխանատու գործը: Թարգմանությունն արաբերենից՝ Ալինա Հովհաննիսյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am