Կարծիքներ

Մակրոնի նախաձեռնությունը լինելու է փոխզիջումային, թեև կարող են ի հայտ գալ նոր գործոններ․ քաղաքագետն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը

5 րոպեի ընթերցում

Մակրոնի նախաձեռնությունը լինելու է փոխզիջումային, թեև կարող են ի հայտ գալ նոր գործոններ․ քաղաքագետն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Նորայր Դունամալյանը կարծում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նոր նախաձեռնությունն, ըստ էության, լինելու է փոխզիջումային, իսկ եթե խոսք է գնում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու մասին, ապա այստեղ կարող են վերհանվել հին մեխանիզմներին առնչվող պահանջներ, ինչպես օրինակ՝ Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացումը։ Նրա խոսքով՝ կարող են ի հայտ գալ նաև նոր գործոններ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակն առաջիկա օրերին քննարկելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահԻլհամ Ալիևիհետ։ Նա նաև հայտարարել է, որ հանդես է գալու նոր դիվանագիտական ​​նախաձեռնությամբ՝ ԼՂ-ում հակամարտությունը կարգավորելու համար, որն ավելացնելու է ճնշումն ադրբեջանական կողմի վրա։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Դունամալյանը նշեց, որ Ֆրանսիայի ղեկավարությունը տարբեր ժամանակափուլերում ղարաբաղյան հակամարտության առթիվ ներկայացրել է հայամետ դիրքորոշումներ, ինչն արվում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանի համար, սակայն մինչ օրս նախաձեռնությունները կամ տապալվել են, կամ արժանացել ուժեղ դիմադրության Ադրբեջանի կողմից՝ դառնալով տարաբնույթ մանիպուլյացիաների առարկա։

Դունամալյանի դիտարկմամբ՝ Ֆրանսիան հայ-ադրբեջանական հակամարտությունից զատ, առերեսվում է որոշակի սահմանափակող հանգամանքների հետ, ինչպիսիք են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի դե ֆակտո լուծարումը, ուկրաինական ճգնաժամը, ԵՄ-ի շրջանակում տարբեր երկրների հակասական դիրքորոշումները, առավել ևս, որ պաշտոնական Փարիզը միայնակ հանդես չի գալիս։

«Այս ամենը վկայում է, որ Ֆրանսիան տվյալ պահին արդյունավետ ճնշում գործադրելու տեսանկյունից Ադրբեջանի վրա ազդելու սահմանափակ գործիքակազմ ունի և կարող է գործարկել միայն տնտեսական պատժամիջոցների մեխանիզմը, իսկ դա կարող է անել իր, այլ ոչ թե Եվրամիության անունից, որի անդամներից շատերն ավելի սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ։ Ֆրանսիան չի կարող ստիպել այլ երկրներին, որպեսզի միանան պատժամիջոցներին, մանավանդ, որ պատժամիջոցների մասին դեռ որոշում էլ չի կայացվել, այսինքն՝ այդ հարցում ընդհանուր կոնսենսուս չկա»,- նշեց Դունամալյանը։

Անդրադառնալով նաև ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հայտարարությունը, ով Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետում Ադրբեջանի կողմից արցախցի երեք երիտասարդների առևանգումը որակել է որպես զազրելի պահվածք, Դունամալյանը շեշտեց, որ տարբեր հարթակներից ներկայացվող դիրքորոշումները դիտարկվում են որպես աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից իրականացվող քաղաքականության բաղադրիչ։

«Նույն ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, սակայն այդ քայլն իրավական ոչ մի հետևանք չունեցավ և դրանից թուրք-ամերիկյան հարաբերությունների օրակարգը չփոխվեց, Թուրքիան պատժամիջոցների չենթարկվեց։ Այդուհանդերձ, նման հայտարարությունները կարող են Հայաստանի իշխանության համար որոշակի ռեսուրս լինել, որպեսզի վերջինս դա օգտագործի Ադրբեջանի դեմ։ Հայաստանի ղեկավարությունը պետք է ավելի սերտորեն աշխատի ԱՄՆ-ի քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հետ, ովքեր ունեն հայամետ մոտեցումներ։ Նշված երկու գործոնների համադրումը կարող է ապահովել արդյունավետություն հետագա քայլերի առումով»,- ասաց մեր զրուցակիցը։

Դունամալյանի համոզմամբ՝ տեղին չէ պատժամիջոցներ ակնկալել նաև ամերիկյան կողմից, որովհետև Ադրբեջանը էներգակիրների մատակարարման տեսանկյունից շատ կարևոր գործընկեր է ԱՄՆ-ի ու Եվրամիության համար։ Մյուս կողմից, նրա գնահատմամբ, Ադրբեջանն ավելի անկախ է Ռուսաստանի և Արևմուտքի հետ բանակցություններում օրակարգային հարցեր քննարկելու առումով և կարող է աշխարհաքաղաքական կենտրոններին ներկայանալ տարբեր մոտեցումներով, մինչդեռ Հայաստանի պարագայում մանևրելու հնարավորություններն անսահմանափակ չեն։ Կա նաև Թուրքիայի գործոնը, որովհետև Ադրբեջանը Թուրքիայի, իսկ վերջինս էլ ԱՄՆ-ի դաշնակիցն է, որի հետ հարաբերություններն ամերիկյան կողմի համար գերապատվելի են։

Մանվել Մարգարյան

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Բարեփոխումների հարցում Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է․ քաղաքագետը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

Քաղաքականություն

Բարեփոխումների հարցում Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է․ քաղաքագետը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

Իրանագետը հայ-իրանական հարաբերություններում էական փոփոխություններ չի կանխատեսում Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո

Կարծիքներ

Իրանագետը հայ-իրանական հարաբերություններում էական փոփոխություններ չի կանխատեսում Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո

ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը․ քաղաքագետ

Կարծիքներ

ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը․ քաղաքագետ

Քաղաքագետը իրատեսական է համարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականցումն ընթացիկ տարում

Կարծիքներ

Քաղաքագետը իրատեսական է համարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականցումն ընթացիկ տարում

Արևմուտքը 2022 թվականից ավելի ակտիվորեն եկել է մեր տարածաշրջան՝ առաջարկելով համագործակցության ձևաչափեր. քաղաքագետի վերլուծությունը

Կարծիքներ

Արևմուտքը 2022 թվականից ավելի ակտիվորեն եկել է մեր տարածաշրջան՝ առաջարկելով համագործակցության ձևաչափեր. քաղաքագետի վերլուծությունը

Արտաքին հարաբերությունների մեջ եվրոպական տիրույթում գտնվելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն․ Շիրինյան

Կարծիքներ

Արտաքին հարաբերությունների մեջ եվրոպական տիրույթում գտնվելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն․ Շիրինյան

ԵՄ-ի հետ համագործակցությունը կնպաստի ՀՀ-ի դիմադրողունակության բարձրացմանը և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային․ փորձագետ

Կարծիքներ

ԵՄ-ի հետ համագործակցությունը կնպաստի ՀՀ-ի դիմադրողունակության բարձրացմանը և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային․ փորձագետ

Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կկարողանա միաժամանակ և հավասարապես մնալ երկու ինտեգրացիոն գործընթացներում. քաղաքագետ

Կարծիքներ

Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կկարողանա միաժամանակ և հավասարապես մնալ երկու ինտեգրացիոն գործընթացներում. քաղաքագետ

ՀՀ-ի համար այս փուլում հատկապես արաբական երկրների հետ համագործակցության խորացումը կարևոր ռազմավարական ուղղություն է․ փորձագետների կարծիքը

Կարծիքներ

ՀՀ-ի համար այս փուլում հատկապես արաբական երկրների հետ համագործակցության խորացումը կարևոր ռազմավարական ուղղություն է․ փորձագետների կարծիքը

Ալիևին տրված է վերջին հնարավորությունը վերջնագրի տեսքով․ քաղաքագետներն անդրադարձել են Եվրոպական խորհրդարանի զեկույցներին

Կարծիքներ

Ալիևին տրված է վերջին հնարավորությունը վերջնագրի տեսքով․ քաղաքագետներն անդրադարձել են Եվրոպական խորհրդարանի զեկույցներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում