Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Ադրբեջանական կողմը ևս մեկ ուսանողի հարցաքննում է Լաչինի միջանցքի անցակետում. Տիգրան Պետրոսյան

Ադրբեջանական կողմը ևս մեկ ուսանողի հարցաքննում է Լաչինի միջանցքի 
անցակետում. Տիգրան Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական կողմը  Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող ուսանողներից մեկին, մեկ այլ ուսանողի հարցաքննում են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ այս մասին հայտնել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։

«Մոտ մեկ ժամ առաջ անցակետից 22-ամյա ուսանողի են ադրբեջանցիները ռուսներից տարել։ Եվ այս պահին մեկին տարել են, մյուսին հարցաքննում են»,- ասել է Պետրոսյանը։

Տիգրան Պետրոսյանը կոչ է անում ժամը 17։00-ին հավաքվել Ստեփանակերտի հրապարակում։

«Լռելու ժամանակը չէ։ Եթե լռենք՝ գալու են բոլորիս տանեն։ Զինվորին ամբողջ աշխարհում չեն դատում, բայց Ադրբեջանի ներկայիս իշխանությունը թքած ունի նման բաների վրա։ Կարծում եմ՝ տղամարդկանցով պետք է հավաքվենք և որոշում կայանցենք, այսպես արդեն շարունակվել չի կարող»,- ասել է Պետրոսյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am