Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Բելգիայի արտաքին գործերի նախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Բելգիայի արտաքին գործերի նախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք 
մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բելգիայի արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի մոտ, այնուհետև ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

Այնուհետև Հաջա Լահբիբը շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանում։

Բելգիայի արտաքին գործերի նախարարին ուղեկցում էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Բելգիայի արտաքին գործերի նախարարը Հայաստան է ժամանել օգոստոսի 22-ին։ Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները հանդիպումից հետո հանդես կգան մամուլի ասուլիսով։ 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am