Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նախորդ տարի 70 հազար շիշ հայկական կոնյակ է արտահանվել Չինաստան, մեղրը ևս լավ է վաճառվում․ ՉԺՀ դեսպանատան պաշտոնյա

Նախորդ տարի 70 հազար շիշ հայկական կոնյակ է արտահանվել Չինաստան, 
մեղրը ևս լավ է վաճառվում․ ՉԺՀ դեսպանատան պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Չինաստանի համագործակցությունը տնտեսության ոլորտում արագորեն զարգանում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը։

«Կարծում եմ, որ շատ լավ արդյունքների ենք հասել։ Տարբեր ոլորտներում համագործակցության նոր ծրագրեր կան, ինչը, կարծում եմ, շատ լավ հիմք է երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Այդ նախագծերից են ճանապարհների և ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցումը, ենթակայանների և ջրամբարների կառուցումը, կաուչուկի արտադրությունը, ինչպես նաև Չինաստանի աջակցությամբ Հայաստանում կառուցված հայ-չինական բարեկամության դպրոցը և Հայաստանի հանրային հեռուստաընկերության տաղավարի ծրագիրը»,- ասաց Ֆան Յոնգը։

Չինաստանի դեսպանատան առևտրային գծով խորհրդական Ցյան Թյունը իր հերթին նշեց, որ առևտրատնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև մեծ հեռանկարներ ունի։

«Մինչև անցած տարվա վերջ 70 հազար հայկական կոնյակ է արտահանվել Չինաստան։ Խոսքը 1,5 միլիոն դոլարի եկամուտի մասին է։ Եվ դա շատ մեծ ցուցանիշ է և, կարծում եմ, դա առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության ամենամեծ ցուցանիշներից է։ Դա ցույց է տալիս, որ հայկական որակյալ արտադրանքը շատ լավ է վաճառվում Չինաստանում, և ցանկանում ենք, որ ավելի շատ հայկական ապրանքներ լինեն Չինաստանի շուկայում։ Օրինակ՝ հայկական մեղրը նույնպես շատ լավ վաճառվում է Չինաստանում»,- եզրափակեց Ցյան Թյունը։

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am