Արցախ

Դավիթ Իշխանյանն ընտրվել է Արցախի Ազգային ժողովի նախագահ

1 րոպեի ընթերցում

Դավիթ Իշխանյանն ընտրվել է Արցախի Ազգային ժողովի նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Դավիթ Իշխանյանը հավաքել է 22 կողմ, 9 դեմ ձայն։

ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանին ընտրելու վերաբերյալ խորհրդարանի որոշումը ներկայացրել է փոխնախագահ Գագիկ Բաղունցը։

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող Ազատ Հայրենիք-ՔԴՄ խմբակցությունը։

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ հուլիսի 29-ին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական էր տվել։

Վան Նովիկով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում