Հասարակական

Կառավարությունը նախատեսում է արգելել բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը նախատեսում է արգելել բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է նախագիծ, որով նախատեսում է Հայաստանում արգելել բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքը:

Այս մասին ՀՀ կառավարության նիստում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ մինչ օրս սուպերմարկետներում շրջանառվում են պոլիէթիլենային տոպրակները:

«2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կարգավորումն առ այն, որ արգելվում է մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքը: Կարծում եմ՝ համայնքները որքան հնարավոր է վերահսկողություն իրականացնում են, բայց դա ամբողջական արդյունք չտվեց: Մենք հիմա նախագիծ ունենք, որով պոլիէթիլենային տոպրակների որևէ տեսակի վաճառքն ենք արգելելու, նաև մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքը»,-շեշտեց Սիմիդյանը:

Նա հույս հայտնեց, որ նման նախագծերի շնորհիվ կկարողանան լուծել պոլիէթիլենային տոպրակների խնդիրը: «Ակնկալում ենք, որ տեսչական մարմինները վերահսկողություն կիրականացնեն և արդյունք կլինի»,-շեշտեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում