Արցախի ԱԺ նախագահը հրաժարական է տվել
1 րոպեի ընթերցում
![Արցախի ԱԺ նախագահը հրաժարական է տվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/07/1116426.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի ազգային ժողովից:
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ տալիս եմ հրաժարական Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից»,-հայտարարել է Թովմասյանը:
Հրաժարականի մտադրության մասին Թովմասյանը հայտնել էր դեռ հուլիսի 28-ին: Նույն օրը Արցախի Արթուր Թովմասյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին էր ներկայացրել պաշտոնից իր հրաժարականի պատճառները: