Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Սոցիալապես և տնտեսապես միայն Հայաստանի հետ պետք է լինի մեր կապը․ Արցախում մեկնաբանել են Ասկերան-Աղդամ ճանապարհը փակելու քայլը

Սոցիալապես և տնտեսապես միայն Հայաստանի հետ պետք է լինի մեր կապը․ 
Արցախում մեկնաբանել են Ասկերան-Աղդամ ճանապարհը փակելու քայլը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախցիները բետոնե արգելապատնեշներով փակել են Ասկերան-Ակնա (Աղդամ) ճանապարհը․ նպատակն է ցույց տալ, որ Արցախում կտրականապես դեմ են ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝ լինի դա «հումանիտար օգնություն, թե շատ էժան գնով ապրանք։

Ակնայի (Աղդամ) ճանապարհով Արցախին օգնություն ուղարկելու պատրաստակամության մասին վերջերս խոսում են ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մասնավորապես դրա մասին խոսել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ աշխատանքային մի շարք հանդիպումների ընթացքում։ Այդ ճանապարահն օգտագործելու հնարավորության մասին խոսել էր նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը։

dddddddddddddddddd.jpg (176 KB)

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախի Անվտանգության զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր անդամ Արշակ Աբրահամյանն անդրադարձել է շարժման երիտասարդական թևի և մի խումբ արցախցիների կողմից հուլիսի 18-ին Ասկերան-Ակնա ճանապարհն արգելափակելու բողոքի ակցիային:

356748211_664292018877440_934424211469726530_n.jpg (273 KB)

359572728_692150129404753_6688386930592496460_n.jpg (275 KB)

«Մենք հստակ նշել ենք որ դա մեզ համար հանդիսանում է կարմիր գիծ․ Արցախը սոցիալապես և տնտեսապես իր կապը պետք է պահի միայն Հայաստանի հետ։ Մեր հիմնական պահանջների մեջ առաջնային է մնում Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետի ապամոնտաժումը»,-ասաց Աբրահամյանը՝  հավելելով, որ ստեղծված հումանիտար աղետի պայմաններում որպես կարճաժամկետ և հրատապ լուծում պահանջում են հումանիտար օդային միջանցքի տրամադրում։ 

Աբրահամյանը հավելեց՝ Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները Աղդամի ճանապարհով արցախահայերին օգնելու պատրաստակամության մասին ոչ այլ ինչ են, քան շանտաժ ու իրենց ենթարկեցնելու փորձ։ 

Վան Նովիկով


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am