Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Արցախի պետնախարարը կհանդիպի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ․ խաղաղապահների զորակայանի մոտ վրաններ են տեղադրվում

Արցախի պետնախարարը կհանդիպի ՌԴ խաղաղապահ զորակազմի 
հրամանատարի հետ․ խաղաղապահների զորակայանի մոտ վրաններ են 
տեղադրվում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում համաժողովրդական շարժման հանրահավաքի մասնակիցները քայլերթով հասել են ռուսական խաղաղապահ  զորակազմի զորակայան, որտեղ կներկայացնեն իրենց պահանջը՝ դադարեցնել Արցախի շրջափակումն ու հումանիտար աղետը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնեց, որ մի քանի հոգով հանդիպում կունենան Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ, որից հետո ինքը կվերադառնա և կներկայացնի հանդիպման արդյունքները։

«Մեր հաջորդ քայլը՝ հիմա այստեղ տեղադրում ենք վրաններ, և բոլորը վրաններում սպասում են մեր պահանջի կատարմանը։ Կարծում եմ, որ այլևս որևէ տարբերություն չկա մենք սոցիալական, կենցաղային, սննդի հետ կապված խնդիրներով այստեղ ենք, թե Ստեփանակերտում»,- հայտարարեց Ներսիսյանը։

Նա ընդգծեց՝ ուզում են ՌԴ խաղաղապահներին ասել, որ Արցախի ժողովուրդը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական շահառուն Արցախի ժողովուրդն է, և, երբ հայտարարության կողմերից մեկը չի կատարում իր պարտականությունները, դա չի նշանակում, որ դրա պատճառով առաջացած ծանրագույն հեռտևանքները պետք է կրի արցախցին։ «Մենք այստեղ ենք, որպեսզի արցախցիների խոսքը փոխանցենք խաղաղապահներին, որ ամենևին բարեկամական չէ, երբ Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, բայց մենք ամեն օր տեսնում ենք ուղղաթիռների թռիչքներ»,- հայտարարեց Ներսիսյանը։

ՌԴ խաղաղապահների հետ հանդիպումից հետո հավաքի մասնակիցների մի մասը՝ Ասկերանի բնակիչները, կմնան խաղաղապահների զորակայանի մոտ՝ վրաններում, իսկ մնացածը կվերադառնան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, որտեղ կշարունակվի առավոտյան մեկնարկած հանրահավաքը։

Վան Նովիկով 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am