Հասարակական

ՊՆ-ն հերքում է նախարարին ուղեկցող ավտոմեքենայի վթարի մասին տեղեկատվությունը

1 րոպեի ընթերցում

ՊՆ-ն հերքում է նախարարին ուղեկցող ավտոմեքենայի վթարի մասին տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտպանության նախարարությունը հերքում է տարածվող տեղեկությունը, թե վթարի է ենթարկվել նախարարին ուղեկցող՝ պետական պահպանության ծառայության աշխատակիցներին սպասարկող ավտոմեքենան։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասաց․ «Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, պաշտպանության նախարարի անվտանգությունն ապահովում է պետական պահպանության ծառայությունը, տվյալ ավտոմեքենան չի սպասարկում պետական պահպանության ծառայության աշխատակիցներին և, հետևաբար, պաշտպանության նախարարին չի ուղեկցում»:

Ավան վարչական շրջանում հուլիսի 13-ին տեղի ունեցած վթարի վերաբերյալ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, թե մեքենաներից մեկը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում և սպասարկում է ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, և, թե այդ ավտոմեքենայով շրջում են Պապիկյանի անվտանգության աշխատակիցները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում