Հասարակական

Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը Գյումրիում ներկա է գտնվել Սուրբ ու Անմահ Պատարագի

2 րոպեի ընթերցում

Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը Գյումրիում ներկա է գտնվել Սուրբ  ու Անմահ Պատարագի

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե աթոռանիստ եկեղեցում հուլիսի 13-ին Հայ Կաթողիկէ Առաջնորդության Առաքելական Կառավարիչ Գերպ. Հայր Միքայէլ Վրդ. Բասսալէի ձեռամբ և Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի ներկայությամբ տեղի ունեցավ Սուրբ և Անմահ Պատարագ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատարագին ներկա էին Հայաստանում Վատիկանի Առաքելական նվիրակը, ԱՄՆ և Կանադայի հայ կաթողիկե առաջնորդը, կաթողիկե քահանայաց դասը, հավատացյալներ։

361081655_3466590820336000_7583873000672793234_n.jpg (347 KB)

Պատարագի ընթացքում կարդինալ Պարոլինը փոխանցեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղերձը՝ նշելով, որ Հայաստան է եկել որպես խաղաղության բանագնաց՝ հույսով ու զորակցութամբ։ «Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն իր առաքելական օրհնությամբ կամենում է ամրապնդել ձեզ հավատքի, սիրո ու միության մեջ, որպեսզի դուք զգաք ձեզ Աստծո կողմից սիրված։ Սիրով ողջունում եմ այստեղ ներկա բոլորիդ, իմ սիրալիր ողջույնը փոխանցում եմ Հայ Առաքելական եկեղեցու և ուրիշ դավանանքների բոլոր եղբայրներին։ Յոթ տարի առաջ՝ 2016 թվականին, Ֆրանցիսկոս Պապն իր եռօրյա առաքելական ճամփորդությունը կատարեց Հայաստան՝ հանուն Կովկասի խաղաղության և միջեկեղեցական երկխոսության։ Նորին Սրբություն Գարեգին Բ հետ աղոթեց քրիստոնյաների միջև միության համար, Ծիծեռնակաբերդում էլ աղոթեց Մեծ Եղեռնի՝ հայերի դեմ գործած մեծ ցեղասպանության զոհերի համար, աղոթք հնչեցրեց հայ և թուրք ժողովուրդներ հաշտության ու Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար։ Մեր այս աշխարհը հույսի, եղբայրության կարիք ունի։ Քրիստոնյան՝ մեզանից յուրաքանչյուրը, Աստծո կողմից կանչված է Աշխարհի համար լույսի նշան լինելու»,-իր խոսքում նշեց կարդինալ Պարոլինը։

360004634_6711850112179670_7384163928956892427_n.jpg (360 KB)

Պատարագի ավարտին Սուրբ Աթոռի պետքարտուղարը լսեց 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներին և շիրակցի գերեվարված զինվորների հարազատներին՝ խոստանալով իրենց որդիների վերադարձի խնդրանքը փոխանցել սրբազան քահանայապետին։

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում