Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ԵՄ-ն Ադրբեջանին կրկին կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը

ԵՄ-ն Ադրբեջանին կրկին կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց և 
ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական միությունը հաստատապես աջակցում է ԿԽՄԿ-ի գործողությունները` որպես Հարավային Կովկասում ներկա հիմնական մարդասիրական կազմակերպություն: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԵՄ-ի տարածած հաղորդագրությունից:

Հաղորդագրության մեջ շեշտվում է, որ ԿԽՄԿ-ն ապահովում է էական մարդասիրական աջակցություն և պաշտպանություն նրանց, ում այն անհրաժեշտ է՝ չեզոքության, անկախության և անաչառության մարդասիրական սկզբունքներին համահունչ։

«Լաչինի միջանցքի երկայնքով նրանց աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների և մարդասիրական օգնության ապահովման վրա: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել պայմաններ, որը թույլ ԿԽՄԿ-ին՝ շարունակել իր գործունեությունը և կանխել հնարավոր հումանիտար ճգնաժամը:

ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի վճռորոշ դերի իրագործմանը տարածաշրջանում և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am