Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՄԱԿ ԱԽ-ին մնում է հրատապ միջոցներ ձեռնարկել Միջազգային դատարանի փետրվարի 22-ի վճռի կատարման համար․ Բեգլարյան

ՄԱԿ ԱԽ-ին մնում է հրատապ միջոցներ ձեռնարկել Միջազգային դատարանի փետրվարի 22-ի վճռի կատարման համար․ Բեգլարյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը անդրադարձել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշմանը՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Հայաստանի դիմումի վերաբերյալ:

«Ի՞նչ է նշանակում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշումը ՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Հայաստանի դիմումի վերաբերյալ:

Առաջինը՝ Դատարանը հաստատել է 2023 թվականի փետրվարի 22-ի իր որոշումը, որով պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան երթևեկությունն ապահովելու համար։ Այս հաստատումն արդեն նշանակում է դատարանի դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանը չի կատարել այդ որոշումը և պարտավոր է կատարել այն։

Երկրորդը՝ Դատարանը գտել է, որ 2023 թվականի փետրվարի 22-ի վճիռը լրացնելու անհրաժեշտություն չկա։ Այլ կերպ ասած, ենթադրվում է, որ դատարանը չի նախընտրել խորանալ տարբեր քաղաքական և տեխնիկական հարցերի մեջ։ Ամեն դեպքում, այս որոշման մանրամասները հնարավոր կլինի հստակ հասկանալ, երբ մի քանի օր անց հրապարակվեն դրա պատճառները:

Երրորդը՝ ակնհայտ է, որ այս որոշումը չի նշանակում ադրբեջանական ապօրինի անցակետի լեգիտիմացում, բայց կարող է ունենալ նաև հակասական մեկնաբանություն, քանի որ հաստատում է խախտված երթևեկության առկայությունը: Թե ինչ միջոցներով է ադրբեջանական կողմը խախտում երթևեկությունը (անցակետ, բանակ, բետոնե արգելապատնեշներ, ակտիվիստներ-ահաբեկիչներ), դատարանը դրան չի անդրադարձել:

Միջազգային հանրությանը (առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին) մնում է համապարփակ և հրատապ միջոցներ ձեռնարկել դատարանի փետրվարի 22-ի վճռի պատշաճ կատարման համար, հատկապես հունիսի 15-ից մարդասիրական մատակարարումների ամբողջական կասեցման պայմաններում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Բեգլարյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am